Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչների հետ

12 Սեպտեմբերի 2023, 09:25

Հայեր

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրենի և ղեկավար անձնակազմի հետ: Սրբազանը կազմակերպության ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից արդեն 9 ամիս շարունակվող անմարդկային, աղետներ առաջացնող շրջափակման վրա, որի հետևանքով Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ և ցեղասպանության եզրին:

Քննարկվել է նաև 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված և շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների խնդիրներն ու կարիքները, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի թեմի հետ շարունակել համատեղ աշխատանքներն ու ծրագրերը: