Արցախի թեմն իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

17 Հունիսի 2025, 11:35

Քաղաքականություն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով կանգնած է Արցախի բնակչության համահավաք իրավունքների պաշտպանության դիրքերում։ Այս մասին հայտարարել է Արցախի թեմը:

««Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»,- գրված է Արցախի թեմի էջում: