Արցախի վերադարձի համար ամենակարևոր երաշխիքը երկրի պետականությունն է․ Արցախի թեմի առաջնորդ

02 Սեպտեմբերի 2024, 10:05

Քաղաքականություն

Արցախի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ու ծաղկեպսակներ դրել նախագահ Սամվել Շահրամանյանն ու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Արցախի վերադարձի համար ամենակարևոր երաշխիքը երկրի պետականությունն է, որով հնարավոր է համախմբել ժողովրդին, այն ժողովրդին, որոնք տվել են այդ պետականության ստեղծման քվեն։ Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափված արյունն է, ու մենք ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք չունենք մտածելու, որ Արցախի պետականությունը և հենց Արցախը կարող են հարցականի տակ լինել»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը։