«Արցախի ընկերներ» նախաձեռնության նախաճաշ-դրամահավաքը` Բըրբենքում

06 Նոյեմբերի 2023, 21:40

Մշակույթ

Կիրակի Բըրբենքի ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ «Արցախի ընկերներ» կանանց նախաձեռնությունը կազմակերպել էր դրամահավաք-նախաճաշ՝ օգնելու Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին:

Նախաձեռնության կամավորների պատրաստած քաղցրավենիքներն ու ճաշատեսակները մեկտեղել էին հայրենակիցներին՝ օժանդակելու բարեգործական նախաձեռնությանը:

Նախաճաշ-դրամահավաքին ազգային երգացանկով մասնակցեցին փոքրիկ կամավորները, որոնք իրենց երգերով հաճելի մթնոլորտ պարգևեցին մասնակիցներին:

«Արցախի ընկերներ» նախաձեռնության անդամները ավելի հաճախ են կազմակերպելու նման միջոցառումներ, քանի որ պահը պարտադրող է և օրհասական:

Հիմա եթերում