Արցախից բռնագաղթած քաղաքացիների համար ևս մեկ հումանիտար կենտրոն է բացվել

26 Սեպտեմբերի 2023, 22:59

Քաղաքականություն

Արցախից բռնագաղթած քաղաքացիների համար ևս մեկ հումանիտար կենտրոն է բացվել Վայքի մշակույթի կենտրոնում։ Անհրաժեշտության դեպքում Վայոց ձորից բացի, գիշերակաց է տրամադրվում նաև այլ մարզերում։

Առաջնային են մայրիկների հետ մանկահասակ երեխաները, տարեցները, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։