Արցախից բռնի Հայաստան է տեղահանվել 19 000 մարդ. փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան
26 Սեպտեմբերի 2023, 16:45
Այս պահի դրությամբ 19 000 մարդ է Արցախից բռնի տեղահանվել Հայաստան: Տեղեկությունը քիչ առաջ հայտնեց Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանված արցախցիներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
«Այս երեք օրերի ընթացքում 2500-ը գերազանցող մարդկանց ապահովել ենք կեցավայրով, նրանցից մոտ 1000-ին՝ Սյունիքում, 500-ին՝ Վայքում, մոտ 500-ին՝ Գեղարքունիքում եւ հիմա շարունակվում է նաեւ Տավուշի հյուրանոցներում ու հյուրատներում տեղավորումը: Եվս 1200-ը Գորիսում են, տեղավորման գործընթացի մեջ, իսկ մնացած մարդիկ ասել են, որ իրենք ունեն բնակության վայր, մենք ընդառաջ ենք գնացել այդ մարդկանց»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: