Արցախից բռնի տեղահանված 198 բուժառուից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր

16 Հոկտեմբերի 2023, 18:01

Քաղաքականություն

Այսօրվա դրությամբ՝ ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու։ Նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասրյանը։

Նա տեղեկացրել է, որ ևս 19 բուժառու իր առողջության վերականգնումը շարունակում է ստանալ արտասահմանյան հիվանդանոցներում։

Բաղդասարյանը նաև նշել է, որ առաջնային առողջության պահպանման կենտրոններում գրանցվել է 28 861 անձ։

13 888 երեխա հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ։