Արցախից բռնի տեղահանվածները չպետք է լսեն «պետպատվեր չունենք պատասխանը». բուժաշխատողների ակցիան

26 Սեպտեմբերի 2023, 18:07

Քաղաքականություն

Բուժաշխատողներն, ի պաշտպանություն արցախցիների, Երևանի փողոցներով իրազեկման երթ են արել։ Նրանք պահանջում են, որ Հայաստանում արցախցու անձնագիրը լինի միակ փաստաթուղթը, որի հիման վրա նրանք կարողանան բուժօգնություն ստանալ։

«Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բուժհաստատություններ դիմելիս չպետք է ստանան «դուք այստեղ հաշվառված չեք», «համակարգը ձեզ ցույց չի տալիս» կամ «պետպատվեր չունեք» պատասխանները»,- նշել են բուժաշխատողները:

Արդեն իսկ կան բժիշկներ, որոնք սոցցանցերի իրենց էջերում պատրաստակամություն են հայտնել անվճար բուժօգնություն տրամադրել Արցախից տեղահանված քաղաքացիներին։