Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

29 Նոյեմբերի 2023, 20:36

Քաղաքականություն

Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի սոցիալական աջակցության ծրագրերից։

ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Մարդկանց սոցիալական կարգավիճակը մենք, միանշանակ, չենք կապելու իրենց իրավական կարգավիճակի հետ։ ՀՀ քաղաքացի դառնալուց հետո նրանց բռնի տեղահանված լինելու փաստը չի պակասելու»,– ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ քաղաքացիության ձեռքբերումը չի կարող անդրադառնալ սոցիալական աջակցության տրամադրման վրա։