Արցախից բռնի տեղահանվածները կարգավիճակ կստանան

25 Հոկտեմբերի 2023, 18:17

Քաղաքականություն

Արցախից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով, այդ որոշման նախագիծը բազմիցս քննարկել են ամենալայն ֆորմատներով:

«Մեզ համար կարևոր է եղել հանգել այն որոշմանը, որը առավելագույն հնարավորությունը կտա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանելուն: Այս որոշման էությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը արձանագրելն է, որպեսզի նաև և՛ տեղական առումով, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու իրավունքները ավելի ընդլայնվեն»,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածները նաև հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Իսկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո արցախցիները կունենան կենսաթոշակների և օրենքով սահմանված բոլոր նպաստների շահառու լինելու իրավունք:

Հիմա եթերում