Արցախից Հայաստան է ժամանել ավելի քան 42,5 հազար ներքին տեղահանված անձ

27 Սեպտեմբերի 2023, 12:57

Քաղաքականություն

Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից Հայաստան է ժամանել ավելի քան 42,5 հազար տեղահանված անձ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից Հայաստանի սահմանը հատած բռնագաղթածների թիվը կազմել է 42,5 հազար մարդ»,- ասել է նա։