Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը
25 Սեպտեմբերի 2023, 11:06
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը:
Տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները: