Արցախից հիվանդների չեն կարողանում տեղափոխել․ Բաքվի նոր սադրանքը

10 Մայիսի 2023, 15:54

Կարծիք | Հայեր

Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով, Թվիթերի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։

Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- գրել է արցախցի պաշտոնյան: