Արցախից՝ Տավուշ. պսակադրություն Խորանաշատի վանքում

05 Փետրվարի 2024, 16:00

Հայեր

Արցախի Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից Տիգրանը և Մարիամը պսակադրվել են Սբ. Խորանաշատի վանքում՝ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի ձեռամբ:

Խորանաշատը գտնվում է Բերդի տարածաշրջանում` Չինարի գյուղից հյուսիս-արևելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ: