Արցախից տեղահանված 1900 ընտանիք ռուսական մարդասիրական օգնություն է ստացել

20 Օգոստոսի 2025, 00:20

Հայեր

Հայաստանի 27 բնակավայրերում ռուսական մարդասիրական օգնությունն արդեն հասել է Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ավելի քան 1900 ընտանիքի։ Նախաձեռնությունն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո՝ «Եվրասիա» կազմակերպության և «Ռուսական մարդասիրական առաքելության» մասնակցությամբ:

Աշխատանքներին միացել են տեղական ինքնակառավարման մարմիններն ու կամավորները՝ ապահովելով համակարգում և հասցեական աջակցություն կարիքավորներին: