Արցախից տեղահանված 9,082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում
09 Հոկտեմբերի 2023, 17:30
ԼՂ-ից բռնի տեղահանված 9,082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում։ Այս մասին «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ ԼՂ-ից տեղափոխված 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում:
«Բուժառուներից 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ին՝ ծայրահեղ ծանր, իսկ միջին ծանրության հիվանդներ ունենք երեխաների շրջանում, նրանցից 7-ը շարունակում է բուժումը»,- նշել է Բաղդասարյանը: