Արցախից տեղահանված ավելի քան 5000 ընտանիք ռուսական մարդասիրական օգնություն է ստացել

12 Նոյեմբերի 2025, 13:05

Քաղաքականություն

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 5000 ընտանիք Հայաստանում ստացել է ռուսական մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում է «Եվրասիա» ԻՀԿ-ի տելեգրամյան ալիքը:

«Եվրասիա» ԻՀԿ-ն, «Ռուսական Մարդասիրական Առաքելություն»-ը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն շարունակում են «Ռուսաստանը Ձեզ հետ է» օգնության լայնածավալ ակցիան: Այս անգամ Արարատ և Արտաշատ քաղաքներում կարիքավորներին տրամադրվել են սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Հաջորդ բաշխման կետը կբացվի Արմավիրում։ Ըստ աղբյուրի՝ մարդասիրական օգնության առաքման կազմակերպմանը մասնակցել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։