Արցախից տեղահանված ևս 70 ընտանիք ՌԴ-ից հումանիտար օգնություն է ստացել
23 Փետրվարի 2026, 12:12
Արցախից բռնի տեղահանված ևս 70 ընտանիք հումանիտար օգնություն է ստացել Ռուսաստանից: «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության թիմը՝ «Ռուսական հումանիտար առաքելության» հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ, շարունակում է իրականացնել լայնամասշտաբ ակցիա Հայաստանի մարզերում. այս անգամ՝ Իջևան և Բերդ քաղաքներում:
Ակցիայի մեկնարկից՝ 2025 թվականի օգոստոսից ի վեր, կամավորներն այցելել են երկրի գրեթե 70 բնակավայր: Արդեն օգնություն է ստացել 6065 ընտանիք, որոնցից 860-ը մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներ են:
Բաշխման կետերում աշխատում են կամավորներ. նրանք ընդունում են բնակիչներին, ճշտում տվյալները և խորհրդատվություն տրամադրում առաջացած հարցերի վերաբերյալ: Յուրաքանչյուր մարդու հանդեպ հոգատարությունն ու ուշադիր վերաբերմունքը մնում են այս հումանիտար առաքելության գլխավոր սկզբունքը: