Արցախից տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակ

24 Սեպտեմբերի 2023, 18:36

Քաղաքականություն

Արցախից  տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը, տեղեկացնում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը։

«Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները,  որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։

Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։

Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով»,- նշված է հաղորդագրությունում։