Արցախն ուրանալը դավաճանություն է. ՀՅԴ Կանադայի ԵՄ անդամները պաստառներ են զետեղել Օտտավայում ՀՀ դեսպանատան դիմաց

07 Հունիսի 2023, 09:47

Բոլոր

Հունիս 1-ին ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության (ԳԵՄ) անդամներ պաստառներ են զետեղել Օտտավայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան դիմաց, որոնց վրա արձանագրված էին «ՀՀ իշխանութիւնների անձնատուր քաղաքական ընթացքը դատապարտող պատգամներ, «Արցախն ուրանալը դավաճանություն է»»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ պաշտոնական կայքը։

«Ընկերային ցանցերու վրայ հրապարակուած գրառումով ՀՅԴ ԳԵՄը կը շեշտէ, որ Արցախը եղած է եւ միշտ պիտի մնայ հայոց հայրենիքի անբաժանելի մասը։ Նոյն գրառումով կը դատապարտուի նաեւ փանթուրանականութեան ծրագիրներուն նպաստող վարչապետ Նիկոլ Փաշինեանի վարքագիծը»,- ասված է հաղորդագության մեջ։