Արցախում ադրբեջանցիների կողմից զոհված խաղաղապահ Անտոն Շվորենը Ռոստովի մարզից էր
23 Սեպտեմբերի 2023, 16:45
Արցախում հրետակոծության հետևանքով զոհվել է Ռոստովի մարզի խաղաղապահներից մեկը։ 39-ամյա Անտոն Շվորենի մահվան մասին մտերիմները պատմել են սոցցանցերում։ գրում է “Մոսկովսկի կոմսոմոլեցը”:
«Московский комсомолец»-ը գրում է, որ Շվորենը կնոջ և երկու դուստրերի հետ ապրում էր Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքում։ Սեպտեմբերին խաղաղապահն Արցախում էր։
Սեպտեմբերի 20-ի ցերեկը Անտոնը UAZ Patriot-ի ղեկին դիտակետից վերադառնում էր։ Ադրբեջանական զինուժը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, երբ այն անցնում էր Ճանկաթաղ բնակավայրով։
Գնդակոծության հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ վարորդը։