Ծնվել է Արամը. Արցախում թերսնվող մայրերը 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում
09 Օգոստոսի 2023, 17:27
«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը բարի լուր է հայտնել Արցախից:
«Մի քանի օր առաջ աջակցեցինք Արցախում ապրող մայրանալ պատրաստվող 13 կանանց, բոլորը նաև բազմազավակ ընտանիքներ ունեն: Երեկ ծնվել է այդ կանանցից մեկի որդին՝ Արամը:
Շրջափակման ու տոտալ անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում, իսկ մենք այստեղ ինչ-որ անկարևոր հարցերի մեջ ենք…»,- նշել է Մանուկյանը:
Նա հայտնել է, որ այսօր ևս 4 բազմազավակ ընտանիքների են աջակցել՝ 50.000-ական դրամներով, մի ընտանիքի էլ՝ 100 հազարով: