Արցախում արգելափակվել է Facebook սոցիալական ցանցը. ինչպես շրջանցել

18 Մայիսի 2023, 21:15

Հայեր

Արցախում արգելափակվել է Facebook սոցիալական ցանցը, տեղեկացրել է կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։

Նա նշել է, որ արգելափակման գործողություններն արվում են ցածր մակարդակով, հիմնականում արգելափակվում են tcp միացումները facebook.com կայքում, 80 և 443 պորտերը.

Նա խորհուրդ է տվել շրջանցել արգելափակումը Opera VPN, TOR, կամ ցանկացած այլ VPN-ով։