Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում, ցավալին այն է, որ դա տեղի է ունենում մեր մասնակցությամբ. շվեդահայ ռեժիսոր

05 Օգոստոսի 2023, 23:10

Քաղաքականություն

Արցախում այսօր տեղի ունեցողը ցեղասպանություն է, ցավալին այն է, որ այն տեղի է ունենում մեր մասնակցությամբ։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել շվեդահայ հետաքննող վավերագրող, ռեժիսոր Սյուզան Խարդալեանը։

«Մեր ասելով նկատի ունեմ բոլորիս, որոնք հեռվից են նայում Արցախում տիրող իրավիճակին, անմասնակից են դրան։ Բոլորի մեջ են նաեւ այն մարդիկ, որոնք իրենց որոշումներով, իրենց քաղաքական գծով մասնակից են այս ցեղասպանության իրագործմանը, մեկ խոսքով ասած՝ դյուրացնում են, որ այդ ցեղասպանությունը տեղի ունենա», — ասել է նա ։

Մեր զրուցակիցը ցավ է հայտնել, որ Արցախում ցեղասպանությունը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես մի քանի տարի առաջ տեղի ունեցավ եզդիների ցեղասպանությունը։ «Եվ, բացի մեր ականջներին հաճելի խոսքերից, ոչ ոք գործնական քայլ չարեց։ Ինձ համար անհասկանալի է այս լռությունը, էլ չեմ խոսում, որ Ֆրանսիան կամ Շվեդիան լուռ են, դա ինձ չի հետաքրքրում, ամենից ահավորը մեր լռությունն է»,- ասել է Սյուզան Խարդալեանը՝ մղձավանջի հետ համեմատալով այս իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում