Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են

02 Հոկտեմբերի 2023, 15:41

Քաղաքականություն

Արցախից հեռացել են նաև հոգևորականները, բոլորը եկել են Հայաստան։ 

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռից փոխանցել են, որ նրանք երեկ են եկել, իսկ կիրակի Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն էր մատուցել Հրայր Սարկավագը, որից հետո բոլոր հոգևորականները, այդ թվում՝ Դադիվանքում ծառայություն իրականացնողները հեռացել են Արցախից։

Դադիվանք վանական համալիրը դեռ 44-օրյա պատերազմից հետո էր անցել Ադրբեջանի  վերահսկողության տակ, սակայն հայ  եկեղեցականներն այնտեղ շարունակում էին իրենց հոգևոր ծառայությունը, նրանց անվտանգությունն ապահովում էին ռուս խաղաղապահները։