Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիր

19 Հուլիսի 2023, 08:33

Տնտեսություն և Բիզնես

Չնայած ծանր շրջափակմանը և դժվարին իրավիճակին՝ Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիր, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը: 

«Մենք ենք մեր սարերը» գործակալության լրատվական բաժնից հայտնում են, որ ագրոճամբարին արդեն շուրջ 50 երեխա է մասնակցել Շոշից, Մխիթարաշենից, Մարտակերտից և Նորագյուղից: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև Ճարտարում և Ծովատեղում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ներգրավել 13-17 տարեկան շուրջ 150 երեխա Ստեփանակերտից և Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններից: Ծրագիրը կշարունակիվի մինչև ամառվա վերջ: 

Ագրոճամբարի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի սեփական հողատարածքի մի հատվածում կատարվում են հողի վերականգնման աշխատանքներ, տնկվում են սեզոնային սերմեր, ինչպես նաև մասնակիցները ստանում են գիտելիքներ վերականգնողական գյուղատնտեսության վերաբերյալ: