Արցախում իրավիճակը կլուծվի, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի․ Բյուրակն Իշխանյան

12 Օգոստոսի 2023, 14:18

Կարծիք | Քաղաքականություն

Դանիայում ակտիվ ակցիաներ են կազմակերպվում՝  լսելի դարձնելու արցախյան խնդիրը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում ակցիա է նախատեսվում Ստոկհոլմի Հայաստանի դեսպանատան դիմաց։

Այս մասին Alpha Newsroomուղիղ եթերում ասել է դանիահայ գրող Բյուրակն Իշխանյանը։

«Դանիայում հայ համայնքը շատ փոքր է, բայց, այսպես ասած, որակով է, շատ արագ, երբ կարիք է լինում, կարող է ինքնակազմակերպվել։ Բողոքի ակցիան հասցեագրված էր Եվրամիությանը, պահանջում էինք քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքը բացելու ու Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար։ Մենք, կանգնելով փողոցում, տեղեկացնում էինք անցնող դանիացիներին, որոնք անտեղյակ էին, թե ինչ է կատարվում Արցախում», — պատմել է Բյուրակն Իշխանյանը։

Նրա կարծիքով՝ իրավիճակը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում իշանափոխություն լինի։

«Կարծում եմ՝ այս պահի ամենաճիշտ լուծումը Հայաստանի իշխանափոխությունն  է։ Պետք է բանակցող փոխել։ Մենք ունենք փաստ, որ ներկայիս իշխանությունը մեր շահերը չի ներկայացնում », — տեսակետ է հայտնել նա։