Արցախում մեկնարկել է բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրման գործընթացը

28 Հունիսի 2023, 10:55

Կրթություն

Արցաի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնը ընթացիկ տարվա հունիսի 26-ից սկսել է 2023թ. բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրման գործընթացը:

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ՝ բուհերի ընդունելության հայտագրման երկրորդ փուլին կարող են մասնակցել՝ օտարերկրացիները, տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները, հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ միասնական քննությանը թույլատրված դիմորդները:

Երկրորդ փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են ԳԹԿ:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է՝ 3 x 4 չափսի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, յուրաքանչյուր քննության համար Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ 915013000145 հաշվեհամարին փոխանցած 1500 դրամի կտրոնը:

Ընդունելության քննությունների վճարից ազատվում են՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները: