Արցախում մնացած մշակութային ժառանգությունը գույքագրել ենք, կա ամբողջական տվյալների բազա. Ժաննա Անդրեասյան
27 Դեկտեմբերի 2023, 19:30
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Արցախում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է.
«Գույքագրում ենք նաև վանդալիզմի դեպքերը և դրանք ինտեսիվ փոխանցում ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Նաև էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, որոնք պարզ ու տեսանելի են դարձնում այդ ամենը: Պլանավորել ենք նաեւ ցուցահանդեսներ, համաժողովներ և Հայաստանում, և արտերկրում, բոլոր համապատասխան հարթակներում։
Մենք նաեւ հավաքագրում եւ տպագրում ենք մշակութային ժառանգության մասին, որոնք ակտիվորեն տարածքում ենք նաեւ ԱԳՆ-ի միջոցով այն բոլոր տեղերում, որոնք պետք է լինեն եւ հասանելի լինեն»,- ասել է ԿԳՄՍ նախարար: