Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ տեղափոխվել է Իտալիա

08 Հոկտեմբերի 2023, 12:33

Հայեր

Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։

Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ։ Մինչ այս 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա»,- նշված է հաղորդագրության մեջ։