Արցախում քաղաքական կոնսուլտացիաները ներքաղաքական խնդիրներ են. մենք ավելի ծավալուն աշխատանքով ենք զբաղված. Հակոբյան

Արցախում քաղաքական կոնսուլտացիաները ներքաղաքական գործընթացներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը:

«Դրանք պաշտոններ զբաղեցնելու գործընթացներ են: Եվ հատկապես Արցախի պետնախարարի պաշտոնը ներքաղաքական հարցեր լուծող պաշտոն է: Մենք ավելի ծավալուն աշխատանքով ենք զբաղված, քան այն, ինչով զբաղված են Արցախի իշխանությունները, կամ նման նպատակներ ունեցող ուժերը»,- նշել է Մետաքսե Հակոբյանը:

Նա պատմել է, որ իրենց կուսակցությանը քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու մասին որևէ առաջարկ չի եղել.

«Գուցե իրենք իրար մեջ են կոնսուլտացիաներ անում, չեմ կարող ասել»:

Երեկ Ստեփանակերտում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել էր Արցախում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին:

NEWS.am-ի խմբագրությունը փորձել է կապ հաստատել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք Արցախում մեկնարկել են քաղաքական կոնսուլտացիաներ, սակայն նա զանգերին չի պատասխանել:

Հիմա եթերում