Արցախում վաղը հանրահավաք է լինելու. Ռուբեն Վարդանյանը կոչ է անում միանալ

Արցախում վաղը՝ ժամը 12:00-ին, հանրահավաք է կազմակերպվելու: Այս մասին հայտնել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը՝ մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք և աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարևոր բան:

Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում և ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը:

Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին և միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջևում են»: