Արցախը Ադրբեջանին հանձնելով՝ մեզ սպառնում է նոր ցեղասպանություն. Ամենայն Հայոց Կաթողիկոս
06 Հունիսի 2023, 16:25
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել է, որ չի կարող Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում:
«Սա նշանակում է նոր ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ։ Սա նշանակում է Արցախից զրկել հայ ժողովրդին», — այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կաթողիկոսը։
Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի կարծիքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել դա թույլ չտալու համար:
«Մենք պետք է այնպես անենք, որ ապահովենք Արցախի ժողովրդի ինքնիշխան և անկախ ապրելու իրավունքը միջազգային նորմերի և օրենքների շրջանակներում», — ընդգծել է Գարեգին Երկրորդը: