Արցախը՝ բլոգեր Անտոն Լյադովի ամենավտանգավոր ուղևորությունների թոփ-10-յակում
13 Սեպտեմբերի 2024, 00:15
Ռուս ճամփորդական բլոգեր և լրագրող Անտոն Լյադովը պատրաստել և հրապարակել է վավերագրական տեսանյութ «The Ժողովուրդ. Աֆրիկա, Իրաք, Ֆրանսիա, Արցախ. Լյադովը աշխարհի ամենավտանգավոր և թեժ կետերում (2024)» վերնագրով, որում հավաքել է իր ուղևորությունների պատմության մեջ ամենավտանգավոր վայրերի թոփ-10-յակը:
Բլոգերի կարծիքով, առաջին և ամենասարսափելի վայրը Արցախն է, որտեղ եղել է պատերազմի հետ նրա ամենամոտ շփումը։ Ֆիլմում նա պատմում է, թե ինչպես է իրեն փոխել Արցախ կատարած ուղևորությունը։
Լյադովն իր կարիերայի ընթացքում եղել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Սոմալին, Մոնղոլիան, Կորեայի Հանրապետությունը, ԱՄԷ-ն, Իսլանդիան, Բելառուսը, ԱՄՆ-ը, Մեքսիկան, Կանադան, Հարավային Սուդանը, Ֆրանսիան, Իրաքը, Կուբան:
Բլոգերը ճանապարհորդում է Ռուսաստանում և ռեպորտաժներ է նկարահանում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից, ինչպես նաև իր տեսանյութերում անդրադառնում է ԽՍՀՄ շրջանի տարբեր իրադարձություններին: