«Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում». ֆրանսահայերի նստացույցը՝ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց
02 Սեպտեմբերի 2023, 23:32
Արցախի Հանրապետության Անկախության 32-ամյակի օրը մի խումբ ֆրանսահայեր նստացույց են արել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ փակելով Փարիզի կենտրոնական պողոտաներից մեկը համարվող Ավենյու դ‘Իենան (78 Av. d’Iéna):
Փարիզի ոստիկանությունը ուժ կիրառելով բացել է փողոցը, բայց ակցիայի մասնակիցները գոհ են իրենց նախաձեռնությունից՝ համարելով, որ իրենց ձեռքից եկածն անում են ու անելու են, որ թույլ չտան Ադրբեջանն իր որդեգրած հայատյաց քաղաքականությունն առաջ տանի:
«Մենք չպետք է թույլ տանք, որ թուրքերը մեզ էլի կոտորեն։ Արցախը մերն է և հայկական պետք է մնա։ Ինչ էլ որոշի Հայաստանի իշխանությունը, մեկ է, մենք մնալու ենք արցախահայության կողքին։ Սա է մեր առաջնային նպատակը։ Եվ մեր ցույցերով ու ակցիաներով համայն աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը հայկական է», — հայտարարել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության ատենապետ Նժդեհ Քարաքավորյանը։