Արցախը հանձնեցին Արևմուտքի պահանջով․ Արթուր Խաչիկյան

20 Սեպտեմբերի 2025, 00:30

Կարծիք | Քաղաքականություն

Մեր աչքի առաջ ուժով լուծեցին Արցախի հարցը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Մենք տեսանք էթնիկ զտում, որն արգելված է միջազգային օրենքով, որի նախադեպը Կոսովոյում բերեց նրան, որ Արևմուտքը միջամտեց, և Կոսովոն դառավ անկախ պետություն։ Իսկ մեր դեպքում բոլորը աչք փակեցին»,- ասել է Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ մեր դեպքում տեղի ունեցավ խայտառակ մի իրավիճակ, երբ երկրի ղեկավարությունը հայտարարեց՝ «դա մեր գործը չէ, մեզ չի վերաբերում»։

«Բոլոր գրանտակեր կազմակերպությունները լռեցին։ Նրանք տարիներով մեզ համոզում էին, որ արցախահայությունը բեռ է մեզ համար»,- հավելել է քաղաքագետը։

Հարցին՝ իրավունք ունե՞նք դժգոհելու, երբ սեփական ղեկավարությունն աշխատում է ի օգուտ թշնամու, Խաչիկյանը պատասխանել է․ «Չեմ կարող մարդկության պատմության մեջ այսպիսի դեպք հիշել, երբ երկրի ղեկավարությունն ասում է, որ իր ժողովրդի մի մասի պաշտպանությունն իր գործը չէ»։

Խաչիկյանը նաև նշել է, որ ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է Արևմուտքի՝ Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի, Եվրոպայի և Թուրքիայի պահանջով։

Մանրամասները տեսանյութում։

Հիմա եթերում