Արցախը հետաքրքիր նախաձեռնություններով կմիանա «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը
17 Մայիսի 2023, 16:05
Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում մայիսի 18-ից 20-ը Արցախում մի շարք միջոցառումներ են անցկացվելու:
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ մայիսի 18-ին ժամը 12:00-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում կանցկացվի «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդեսը, մայիսի 20-ին ժամը 15:00-ին՝ կարպետագործության դասընթաց կլինի:
Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 15:00-ին «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն կկազմակերպվի, իսկ մայիսի 20-ին ժամը 15:00 -ին «Եղեռն՝ եղեռնից հետո» թեմայով դասախոսություն է նախատեսվում:
Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 14:00-ին «Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով դասախոսություն կլինի, իսկ մայիսի 20-ին ժամը 15:00-ին՝ «Արցախյան ազգագրություն» թեմայով:
Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 14:00–ին «Մարտակերտի մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն կլինի, իսկ մայիսի 20-ին ժամը 15:00-ին՝ «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում կլինի:
Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 15:00-ին «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն-միջոցառում կլինի, մայիսի 20-ին ժամը15:00–ին՝ «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով դասախոսություն-միջոցառում:
Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարանում էլ մայիսի 18-ին ժամը 14:00-ին «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով դասախոսություն կլինի, իսկ մայիսի 20-ին ժամը 15:00–ին՝ «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով դասախոսություն:
Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 18-ին ժամը 16:00-ին «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն կբացվի և «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղը կլինի, իսկ մայիսի 20-ին ժամը 20:00–ին նախատեսվում է Արցախի պետական երգչախմբի` «Երաժշտության գույները» խորագրով համերգը:
Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 11:00-ին «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրը աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն կլինի:
2020 թվականի պատերազմի հետևանքով Ստեփանակերտ տեղափոխված Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մայիսի 18-ին ժամը 19:00-ին նախատեսվում է թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը: