Արցախը լինելու է և մնալու է հայկական. Միքայել Հայրապետյանի կոչը

09 Հոկտեմբերի 2023, 20:40

Քաղաքականություն

Լոս Անջելեսում գործող Armenian Business Corner ընկերության տաղավարը այս օրերին վերածվել է արվեստի գործերի ցուցասրահի: Հայտնի ոսկերիչ, քանդակագործ Արման Դավթյանի (ՆՈՒՌ)՝ երեխաների հետ վարպետության դասին նկարած ջրաներկ ստեղծագործությունների վաճառքը Արցախի համար էր:

Armenian Business Corner ընկերության հիմնադիր և տնօրեն, Հայաստանում ձյուդոյի ֆեդերացիա նախագահ Միքայել Հայրապետյանը կոչ արեց հյուրերին և մասնակիցներին չընկճվել, աշխատել և ամեն ինչ անել Արցախից բռնագաղթած ընտանիքներին օգնելու և ոտքի կանգնեցնելու համար: Նա առավել քան վստահ է, որ Արցախը լինելու է և մնալու է հայկական: Ցուցահանդեսին մասնակցում էին արվեստի գործիչներ, երգիչներ, երաժիշտներ: Երեխաների նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը ուցարկվելու է Հայաստանում ապաստանած արցախցի երեխաների կարիքներին: