Արցախը մերն է ու պետք է պաշտպանել, այլ տարբերակ չկա. Alpha News-ի հարցումը

29 Օգոստոսի 2023, 16:20

Քաղաքականություն

Alpha News-ը հարցում է անցկացրել Մոսկվայում և Լոս Անջելեսում՝ պարզելու մեր հայրենակիցների վերաբերմունքը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդական լայնածավալ շարժում սկսելու վերաբերյալ:

Հարցվածները վստահաբար կրկնում են՝ հայկական հողերի համար պետք է պայքարել ու մեր ունեցվածքի տերը մնալ:

«Մենք ճանապարհներ ենք փակում, բողոքի ակցիաներն ենք շարունակում ու ինչքան մեր ներուժը բավարարի, այդքան պայքարելու ենք Արցախի համար», — ասել է Լոս Անջելեսի հարցվածներից մեկը:

««Արցախը մերն է ու պետք է պաշտպանել, այլ տարբերակ չկա»: «Մենք՝ հայերս, պետք է արցախցիների կողքին լինենք, որ բոլորը տեսնեն՝ Արցախը Հայաստան է»», — Alpha News-ին ասել են հարցման մասնակիցները: