Արցախը նվիրելու համար չէ. Դավիթ Մելքումյանը` ՀՀ իշխանություններին

Արցախի նախագահի հայտարարությունը ուշացել է, ավելին ասեմ՝ մենք պետք է առաջին օրվանից նման հայտարարություններով հանդես գայինք:

Այս մասին Alpha Newsուղիղ եթերում ասել է Արցախի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից և հայտարարությունից:

«Արցախը նվիրելու համար չէ, և որևէ մեկի մենաշնորհն էլ չէ, որ հանձնեն, նույնիսկ այդ լկտի պահելաձևը արդեն մարդկանց հոգնեցնում, զայրացնում է, այդ ցինիզմը չափ ու սահման չունի», — նշել է Մելքումյանը: