Արցախը՝ ստեղծագործական ողջ կյանքի անբաժանելի մաս․ Մոսկվայում կայացել է ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի նոր ալբոմի շնորհանդեսը
ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի նոր հրատարակված ալբոմի առանցքն արցախյան թեման է՝ Արցախի բնապատկերներն ու արցախցիների դիմանկարները։ «Գեղանկարչություն» խորագիրը կրող ալբոմում ներառված են նկարչի՝ 1973-2021թթ․ աշխատանքները։
Արցախը՝ ողջ կյանքի անբաժանելի մաս․ Մոսկվայում կայացել է Յուրի Գրիգորյանի նոր ալբոմի շնորհանդեսը Մոսկովյան ամենախոշոր գրախանութում՝ «Բիբլիո-Գլոբուսում», անցակցվել է ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի նոր ալբոմի շնորհանդեսը։
1964թ-ից Մոսկվայում բնակվող ծնունդով արցախցի Յուրի Գրիգորյանի ողջ ստեղծագործական կյանքում արցախյան թեման միշտ է առկա եղել։
Նոր հրատարակված ալբոմի շնորհանդեսի նախաձեռնությունը «Բիբլիո-Գլոբուսի» հայ-ռուսական ակումբինն է՝ հիմնադրված «Դիալոգ» ՀԿ-ի հետ համատեղ։
Գեղանկարիչ Յուրի Գրիգորյանի աշխատանքներն առանձնանում են իրենց գունային ներկապնակով։
Հեղինակի ավելի քան 50 գեղանկար գտնվում է Ռուսաստանի, Հայաստանի և մի շարք այլ հետխորհրդային երկրների պետական թանգարաններում և պատկերասրահներում։
Քիչ աշխատանքներ չեն ներկայացված նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Անգլիայի, ԱՄՆ-ի հեղինակավոր պատկերասրահներում։