Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմը միջազգային կինոփառատոնում մրցանակների է արժանացել

23 Մարտի 2024, 16:30

Մշակույթ

Նյու Յորքում կայացած SR Socially Relevant Film Festival New York կինոփառատոնում ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել. «լավագույն կին ռեժիսոր» անվանակարգում  մրցանակ է ստացել հենց Հասմիկ Մովսիսյանը, իսկ Ռուզան Խաչատրյանը ճանաչվել է «լավագույն դերասանուհի»։

2022 թ. նկարահանված 22-րոպեանոց ֆիլմը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանավարտ, կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանքն է, այն պատմում է արցախցի մի տղայի մասին, որը Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ մեքենայով իր ընտանիքին Արցախից հասցրել էր Հայաստան՝ վարելով հենց 250 կմ։