Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմը Կանադայում մրցանակի է արժանացել
03 Մայիսի 2024, 13:50
Ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը Կանադայի «Reel 2 Real Film Festival»-ում արժանացել է ամենոգեշնչող կարճամետրաժ ֆիլմի մրցանակին:
«250 կմ» ֆիլմը պատմում է արցախցի տղայի մասին, ով 44-օրյա պատերազմի ժամանակ մեքենայով 250 կմ ճանապարհ անցնելով՝ փրկել է իր ընտանիքը:
Ֆիլմի ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը շատ կարևոր նշանակություն ունի։ Այն պատմում է հայ երեխաների, երիտասարդների մասին, թե ինչպիսին պետք է լինի հերոսը, ով այդքան մեծ պատասխանատվություն է ստանձնում և փրկում իր ընտանիքը: