Արծվաշենի փոխանակումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման. Փաշինյան

12 Նոյեմբերի 2025, 16:30

Քաղաքականություն

Արծվաշենի փոխանակումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման, վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի էլ, առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա պարզապես չի կարող տեղի ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը:

Նա վերահաստատել է նախկինում արված հայտարարությունները, որ Ադրբեջանի հետ տարածքային հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։