«Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցության նախագահը հանդիպել է ՀՅԴ անդամների հետ

«Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայի կուսակցական խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր, Դաշնակցության բյուրոյի անդամ Արմենի Ռուստամյանի հետ։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու՝ Երևանի պատրաստակամության մասին։

Հակոբ Տեր-Խաչատրյանն ասել է, որ իրենք կտրականապես դեմ են այս մոտեցմանը: Ըստ ՀՅԴ-ականների՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսելու Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների անունից:

Սերգեյ Միրոնովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղում է Արևմուտքի ձեռքում:

«Մեծ հաշվով, հավաքական Արևմուտքին խորթ են և՛ Հայաստանի ազգային շահերը, և՛ Ադրբեջանի ազգային շահերը, թեև նրանք, թերևս, դա չեն հասկանում, նրանց պետք է հարթակ, որտեղ կարող են ոտնահարել Ռուսաստանին»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Հիմա եթերում