Արդարացի ցասումը մարդկանց տարավ Վերածննդի հրապարակ. Վահրամ Պողոսյան

29 Օգոստոսի 2023, 23:35

Քաղաքականություն

Մարդիկ Արցախի իշխանությունից պահանջում են անել հնարավորը առևանգված տղաներին հետ բերելու համար։ Այս մասին Alpha Newsուղիղ եթերում ասաց «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով, երեկ Արցախում անցկացվող բողոքի ակցիայի պատճառները։

«Երեկ մեր երեք տղաների առևանգման լուրը լսելուց հետո, մարդկանց մոտ չէր կարող ցասում և բողոք չառաջանալ։ Հենց այդ բնական և արդարացի ցասումը մարդկանց տարավ Վերածննդի հրապարակ»,- ասաց Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ ծնողներն իրենց արդարացի բողոքն են ներկայացրել՝ պահանջելով շուտափույթ լուծում տալ խնդրին։

«Այդ մարդիկ իշխանությունից պահանջում էին անել հնարավորը տղաներին հետ բերելու և առկա իրավիճակին հստակ լուծումներ տալու համար, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, տևական ժամանակ է Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար օգնություն հասցնել Արցախ, ինչի պատճառով էլ հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է»,-մեկնաբանել է Պողոսյանը։

Հիմա եթերում