Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները

21 Օգոստոսի 2023, 19:32

Քաղաքականություն

Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները։ Այս մասին հայտնում են  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Հիմա եթերում