Արդեն հունվարին «Մեր ձևով» շարժումը հնարավոր է՝ հայտարարի քաղաքական միավոր դառնալու մասին

04 Հոկտեմբերի 2025, 17:04

Քաղաքականություն

Գյումրին շատ կարևոր քաղաք է մեզ համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Այսօր Գյումրիի օրն է և այդ պատճառով նաև որոշեցինք այսօր բացել մեր շարժման գրասենյակը։ Այս պահին աշխատում ենք «Վառեմ-մառեմ» շենքի վրա, որից հետո կներկայացնենք մեր հետագա քայլերը, շուտով նաև կներկայացնենք նաև Գյումրիի վերաբերյալ մեր ամբողջական տեսլականը»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

Հարցին՝ երբ են հայտարարելու քաղաքական գործունեության մասին, Նարեկ Կարապետյանը պատասխանել է.

«Հունվարին արդեն կարող է քաղաքական միավորման մասին գործընթացը սկսենք»։