Արդյո՞ք այս հայկական ժառանգությունը կվերապրի ազերիների սովորական կործանարար խելագարության պայմաններում. Ժան-Քրիստոֆ Բյուիսոն

02 Հոկտեմբերի 2023, 14:06

Քաղաքականություն

Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը շարունակում է X-ի իր հարթակում անդրադառնալ ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակին, այս անգամ նրա ուշադրության կենտրոնում Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողն է:

«Ստեփանակերտի մուտքի «Մենք ենք մեր սարերը» քանդակը տասնամյակներ շարունակ խորհրդանշել է Արցախը։ Բոլոր հայերը նրան անվանակոչել են «Տատիկ և Պապիկ»: Արդյո՞ք այս հայկական ժառանգությունը կվերապրի ազերիների սովորական կործանարար խելագարության պայմաններում»: