Արդյո՞ք սա հարիր է ժողովրդավարությանը. Սամվել Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ հարց՝ Փաշինյանին
16 Հուլիսի 2025, 17:18
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը:
«Մի հատ կարա՞ք ինձ բացատրեք՝ ոնց կարա մարդ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն ծավալի, եթե ինքը չի կարա լինի պատգամավորի թեկնածու, չի կարա լինի վարչապետի թեկնածու: Թող հրաժարվեն էդ ուրիշ երկրների քաղաքացիությունից, գան, ինչքան ուզում են Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալեն: Ամեն մեկը գրպաններում 6 հատ պասպորտ ունի, գալիս է Հայաստանը փրկելու: Խոպա՞ն է Հայաստանը ձեզ համար»,- ասել է Փաշինյանը: